ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ-ն վստահ է, որ Ասադը քիմիական զենք է կիրառել

ԱՄՆ-ն վստահ է, որ Ասադը քիմիական զենք է կիրառել
14.06.2013 | 12:35

Սպիտակ տունը եկել է այն եզրակացության, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը կիրառել են քիմիական զենք։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Բեն Ռոդսը։ Նրա խոսքով՝ քիմիական զենքից զոհերի թիվը հասնում է 100-150-ի։
Միաժամանակ Ռոդսը նշել է, որ Վաշինգտոնը չունի ապացույցներ ապստամբների կողմից քիմիական զենքի կիրառման մասին։ Նրա խոսքով՝ Բարաք Օբաման որոշում է ընդունել մեծացնել Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերվող օգնությունը, այդ թվում՝ ռազմական։ Չմանրամասնելով՝ Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է, որ աջակցությունը սիրիական ազատ բանակին լինելու է մասշտաբային։

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ